Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ:
«Ինձ համար այս պարտադրված հայտարարությունը մի քայլ էր, որը փրկեց Ստեփանակերտի բնակչությանը և մեր տասնյակ հազարավոր տղաներին կոտորածից: Սակայն այդ համաձայնությունը Մինսկի խմբի հետ առնչություն չունի: Մինսկի խմբի գործընթացը պետք է շարունակվի՞, թե՞ համարում ենք ավարտված: Առնվազն կարգավիճակի հարցը այս հայտարարության մեջ չկա»,- վարչապետին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` բարձրացնելով նաև հայ փախստականների հարցը:
Նրա խոսքով` հակառակ կողմը չի պահում իր պարտավորությունները:
Վարչապետը պատասխանեց. «Իմ կարծիքն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, և ձեր բարձրացրած բոլոր հարցերը պատշաճ ձևով լուծում ստանան»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































