Դեմոկրատ Ջո Բայդենը, որն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Դոնալդ Թրամփից անմիջապես հետո NASA-ին և SpaceX-ին շնորհավորել է Crew Dragon-ի հաջող օդաչուավոր մեկնարկի կապակցությամբ։
«NASA-ին և SpaceX-ին շնորհավորում եմ այսօրվա արձակման կապակցությամբ: Դա գիտության ուժի և այն բանի վկայությունն է, ինչին մենք կարող ենք հասնել՝ օգտագործելով մեր ինովացիաները, հնարագիտությունը և վճռականությունը: Ես միանում եմ բոլոր ամերիկացիներին և Ճապոնիայի ժողովրդին՝ լավագույն մաղթանքներ հղելու տիեզերագնացներին իրենց ճանապարհորդություններում»,-գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ տիեզերական գործակալությանն արձակման կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ-ի գործող նախագահ Թրամփը: ԱՄՆ-ի համար սա երկրորդ օդաչուավոր մեկնարկն է 2011 թվականից ի վեր, երբ ավատվեց Space Shuttle-ի ծրագիրը: Crew Dragon-ը, որում գտնվում են NASA-ի երեք աստղանավորդներ և մեկ տիեզերագնաց՝ Ճապոնիայից, մեկնարկել է Ֆլորիդայում նոյեմբերի 16-ին Երևանի ժամանակով 04:27-ին:
Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) նրա կցումը պլանավորված է նոյեմբերի 17-ի առավոտյան: ԱՄՆ-ի համար սեփական օդաչուավոր ծրագրի վերսկսումն առանձնահատուկ կարևոր նշանակություն ունի, քանի որ նվազեցնում է Ռուսաստանից կախվածությունը իր տիեզերագնացներին ՄՏԿ հասցնելու գործում։









































