Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կրկին ստիպված է ինքնամեկուսանալ՝ SARS-CoV-2 կորոնավիրուսով հիվանդի հետ շփում ունենալու պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail- ը։
Այսպես, հինգշաբթի, նոյեմբերի 12-ին, քաղաքական գործիչը հանդիպում է անցկացրել մի խումբ պատգամավորների հետ, այդ թվում՝ Լի Անդերսոնի, ում մոտ հետագայում կորոնավիրուս է ախտորոշվել:
Վարչապետն ասել է, որ իրեն լավ է զգում և չունի COVID-19 ախտանիշներ: Նա հավելել է, որ շարունակելու է աշխատել հեռակա կարգով:
Ջոնսոնը կորոնավիրուսով հիվանդացել էր 2020 թվականի մարտի վերջին:










































