Իտալիայի Բերչետո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Ֆորլի համայնքը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։








































