Կորոնավիրուսի ծանր տեսակը գործնականում չի սպառնում լավ ֆիզիկական վիճակում գտնվող առողջ մարդկանց: Այս մասին ասել է բժիշկ-վիրուսաբան Վիտալի Զվերևը: Նա ընդգծել է, որ ռիսկի հիմնական խումբը արյան շրջանառության խանգարում ունեցող և իմունային վնասված համակարգով հիվանդներն են:
Զվերևը բացատրել է, որ մնացած բոլորն ընդամենը պետք է դիմակներ կրեն հասարակական վայրերում և պահպանեն հիգիենայի կանոնները: Եթե նրանք հիվանդանան, ապա շատ թեթև ձևով կտանեն հիվանդությունը։ Եվ, ամենայն հավանականությամբ, այս խմբի մարդիկ ավելի քիչ վարակիչ են, քան հիվանդությունը ծանր ձևով տանողները։








































