Friday, 19 06 2026
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան

Չնայած ճնշումներին՝ իշխող թիմից կլինեն այլ հեռացողներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր արդեն իսկ խոստովանել է, որ օրերս խմբակցության անունից տարածված հայտարարությունից տեղյակ չեն եղել, իսկ եթե տեղեկացվել են, ապա միայն հայտարարության առաջին մասից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սա լուրջ դժգոհություններ է առաջացրել խմբակցությունում, որի անդամների մի զգալի մասն առանց այդ էլ, մեղմ ասած, գոհ չէ, որ ստիպված է խուսափել հանրության մեջ դուրս գալուց, մարդկանց աչքերի մեջ նայելուց, քանզի փաստացի պատասխանատվություն ստանձնեց Փաշինյանի ստորագրածի համար:

Այս մասին իմանալով՝ վերջինիս կողմից ամեն ջանք գործադրվում է, որ խմբակցությունից նոր հեռացողներ չլինեն: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, խմբակցությունից հեռացած Վարդան Աթաբեկյանի տան մոտ գիշերը «իմքայլական» որոշ պատգամավորների «հավաքվելն» առաջին հերթին «մեսիջ» էր մյուսներին, որ չհամարձակվեն «թռնել»:

Զուգահեռ անհավանական մեծ թափով միացվել է «ֆեյքերի ֆաբրիկայի» հոսքագիծը, որպեսզի անվանարկվեն նման քայլ անողները և ընդհանրապես փորձեն արդարացնել ստորագրված կապիտուլյացիոն համաձայնությունը:

Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ պատգամավորների կողմից կլինեն «երդման տեքստեր», որ երբեք թիմը չեն լքի, ինչպես նաև «կոլեկտիվ դատապարտումների» տեքստեր հեռացողների հասցեին: Սակայն, ըստ նույն աղբյուրների, կլինեն պատգամավորներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք ի վերջո որոշում կկայացնեն ու կհեռանան:

Ի դեպ, գործադիրում նման շարժ արդեն նկատելի է, թեպետ ոչ ամենավերին էշելոններում: Մեր տեղեկություններով, չնայած իրականացվող ճնշումներին, սա մեծ թափ է ստանալու, եթե այս վիճակը մի քանի օր էլ շարունակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում