Աֆղանստանի անվտանգության ուժերը «Ուզբեկստանի իսլամական շարժում» միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ազիզ Յուլդաշին ոչնչացրել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ֆարյաբի նահանգում: Այդ մասին hաղորդել է պաշտպանության նախարարությունը:
«Ազիզ Յուլդաշը՝ «Ուզբեկստանի իսլամական շարժման» պարագլուխը սպանվել է, նրա որդին՝ Հիքմաթը, Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերի (ANSF) գործողությունների արդյունքում վիրավորվել է Ֆարյաբի նահանգի Գորմաչի շրջանում:
Ազիզ Յուլդաշը մասնակից է ահաբեկչական հարձակումների եւ հյուսիսային նահանգներում աֆղանցիների զանգվածային սպանության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ընթացիկ տարվա հուլիսին Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հաղորդել էր, որ Մոսկվայում, Նովոսիբիրսկում եւ Կրասնոդարի երկրամասում ուժայինները դադարեցրել են «Ուզբեկստանի իսլամական շարժման» միջտարածաշրջանային կառույցի գործունեությունը, 22 մարդ է ձերբակալվել նրա պարագլուխներից եւ շարքային մասնակիցներից, որոնք կոչ են արել ահաբեկչական բնույթի հանցագործություններ կատարել, հավաքագրել եւ զինվորագրված անձանց են տեղափոխել մարտական գործողությունների գոտիներ, ֆինանսավորել Սիրիայի ահաբեկիչներին: ԱԴԾ-ի հատուկ գործողությունն անցկացվել է ՆԳ նախարարության եւ Պետական գվարդիայի մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:










































