Օգտատեր Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԵՐԿԱՐ բայց ԿԱՐԵՎՈՐ
Իմ մեղքի, պատասխանատվության բաժնի /ցանակցողները կարող են իմ օրինակի մեջ իրենց տեսնել/ ու հնարավոր քայլերի մասին։
Նվաստացուցիչ պայմանագրի առաջին ազդեցության էմոցիոնալ մասը անցնելուց հետո փորձեմ հնարավորինս սթափ գրել ․․․
Ես երբևէ կյանքում չեմ խուսափել այս կամ այն բացասական երևույթի, կորստի, անհաջողության մեջ իմ մեղքի, պատասխանատվության բաժինը փնտրելուց, երբե՛ք, հաճախ վերցրել եմ նաև ուրիշների բաժինը, եթե կարողացել եմ։ Անշուշտ եղել են պահեր, երբ թույլ եմ եղել, երբ չի ստացվել որևէ բան, բայց դա գոնե ենրքուստ ընդունել եմ ու հետևություններ արել։ Այս մեծագույն կորստի մեջ ևս կա ինչպես իմ, այնպես էլ յուրաքանչյուրիս մեղքի ու պատասխանատվության չափը։ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ․․․ այդ մեղքի բաժինը իմ գիտակից կյանքի 23 տարիների ընթացքում /համարենք դա ուսանողական առաջին տարուց սկսած մինչև օրս/ խիստ տարբվերվում է շաաաատ շատերի պատասխանատվության ու մեղքի բաժնից, ովքեր վերջին 23 տարիների ընթացքում եղել են որոշում կայացնողներ, առաջնորդներ և այլն։ Ունենք փաստ՝ կապիտուլյացիոն պայմանագիր։ Ոչ թե մեղավորներ փնտրեք ամենուր (յուրաքանչյուր գիտակից մարդ փնտրում ու գտնում է իր բաժինը), այլ խիզախություն ունեցեք գոնե սեփական պատասխանատվության մեծ բաժինը ստանձնելու։
ՊԱՐՏՎԵԼ ենք, որովհետև 26 տարի /գուցե առաջին տարիների շոկային վիճակից դուրս գալուց հետո թշնամին զինվել է
ու պատրաստվել է պատերազմի, իսկ մենք՝ զինվել ենք ․․․ ՄԵԾԱՄՏՈՒԹՅԱՄԲ, ԻՆՔՆԱՀԱՎԱՆՈՒԹՅԱՄԲ, էժան ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅԱՄԲ, ԹԱԼԱՆՈՎ, ․․․ պարտվել ենք ամեն բնագավառում՝ բանակ, դիվանագիտություն, կրթություն, դաշնակիցներ գտնելու/կամ գՆելու ոլորտում, Պ Ա Ր Տ Վ Ե Լ ենք։ Ընդունենք սա՝ ինչքան էլ ծանր լինի ու համարենք սա ելակետ։
2 առաջարկ գործող իշխանություններին։
Կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պիտի՛ հեռանա՝ անկախ մնացած բոլոր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հիմնավորումներից։ ԲԱՅՑ ․․․ գոնե 2 առաքելություն դուք ունեք (դեռ)։ Լիազորեք, խնդրեք, աղաչեք ԴԵՌ խոսքի կշիռ ուենցող որևէ մեկի (ոչ ձեր մերձակա շրջապատից՝ առանց ավելորդ գովազդի, լուսանկարների, ծանուցումների), որպեսզի գնա Մոսկվա, և փորձի արդեն իսկ զիջվածից որևէ բան պակաս զիջել, եթե պետք է՝ անձնական նվաստացման, եթե պետք է՝ անգամ պատկերավոր ասած արդեն իսկ գետնին ընկած հայ ժողովրդի արժանապատվության թագը (Տիգրան Մեծից առավել չլինեք) նրա ոտքերի առջև դնելուց։ Գործեք արագ, հաշված ժամեր են մնացել գործելու համար։ Սարսափելի ծանր ա էս ամենը գրելը, գիտակցելը, բայց պատմության մեջ կան նման օրինակներ, երբ արդեն ստորագրվելուց հետո հնարավոր է լինում թեկուզ չնչին որևէ բան, բայց այնուամնեյանիվ ավելին փրկել։ Իմ ենթադրությամբ՝ շեշտադրումը պիտի լինի Հայաստանով անցնելիք ճանապարհի ու Քաշաթաղի վրա։ Փորձել պետք է, պարտավոր ենք։
Իսկ 2-րդը, որ դուք պետք է անեք, ապահովելն է իշխանությունների սահուն ճանապարհով առանց ցնցումների անցումը մյուսներին։ Խոսքն ամենևին էս 17-ի մասին չի, նրանց մի մասը ՄԵԾԱՊԵՍ կիսում են էս ողբերգության պատասխանատվությունը, ՄԵԾԱՊԵՍ։ Երաշխավորեք Ձեր հեռանալը մոտակա ամենասեղմ ժամկետում ընտրություններից հետո կամ գտեք սահմանադրական այլ ճանապարհ։
Էմոցիաների ու “աբիժնիկություն” խաղալու ժամանակ չկա։
Ի գո՛րծ։
Իմ կողմից պատրաստ եմ թեկուզ հեռակա, բայց մասնակցել յուրաքանչյուր քննարկման, լսել յուրաքանչյուր կարծիք, փորձել օգտակար լինել այն ամենով, ինչով կարող եմ։
Հ․Գ․ Փոքր, բայց վառ օրինակ, թե ինչպես ենք պատրվել կրթության բնագավառում։ Երբ 2011 թ․ առաջին անգամ մի գերմանական կրթաթոշակով եկա Գերմանիա, ժամանելուց մոտ 20 օր անց նշանակված էր առաջին կոնֆերանսը Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի երկարաժամկետ կրթաթոշակակիրների համար։ Հայաստանից 7 հոգի էին (Ֆբ-ում կան այդ հանդիպմանը մասնակցած ընկերներ, կարող են հաստատել, կան մասնակցիների ցուցակները մինչև հիմա, որոնք ես պահել եմ), իսկ Ադրբեջանից 52 հոգի էին։ Նրանցից 2 հոգի էին ադեկվատ օրերին, որոնց հետ կարելի էր փոքրիշատե շփվել։ Նրանցից մեկի հետ ես գնացքով մեկնել եմ Բոննից։ Ու երբ ճանապարհին հարցրեցի, թե ինչու են իրենք այդքան շատ, ինքը ինձ հավաստիացրեց, որ աշխարհի 10 երկրում Ալիևի հիմնադրամի ֆինասնավորմամբ բայց գերմանական հիմնադրամի հովանու ներքո կրթություն են ստանում մոտ 50-ական ադրբեջանցիներ (Գերմանիայում 45 էին, ցուցակի մեծագույն մասը ապագա դիվանագետներ, քաղաքագետներ էին ու բժիշկներ), որոնք պարտավոր էին ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Ադրբեջան ու աշխատել։ Այսինքն 500 հոգի աշխարհի ամենազարգացած 10 երկրում (Գերմանիա, Կանադա, ճապոնիա, Կորեա ևն) ամեն տարի։ Դա ընդամենը տարեկան կտրվածքով 5-7 մլն դոլարի ծախս է։ Ինձ չհամոզեք, որ իրենք հարուստ էին, կարող էին իրենց թույլ տալ, իսկ մենք՝ ոչ։ Էս ամենը համալիր մոտեցումներ էին, իսկ մենք փոխարենը ծաղրում էինք միայն նրանց ու մեծամտանում։
Այսպես մետր առ մետր հաղթեցին նրանք մեզ բոլոր բնագավառներում։ Պետք է դասեր քաղել թե՛ պատմությունից, ու եթե պետք է՝ անգամ թշնամուց։









































