Իրանը պատրաստ է աջակցել Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին:
«Իրանը կրկնում է տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու հարցում իր պատրաստակամությունը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններին մասնակցելու պատրաստակամություն», – ասված է հայտարարության մեջ: