«Առաջին լրատվական»,- ի հետ զրույցում Արցախում մարտնչող մի խումբ կամավորներ, որոնք պատերազմի առաջին իսկ օրվանից ռազմաճակատում են, նշում են, որ թեև նույն տրամաբանությամբ թշնամու հրետակոծություններն ու արկակոծությունները շարունակվում են, իրենք ամուր կանգնած են, դիրքերը պահում են, մարտական ոգին բարձր է, իսկ նպատակը մեկն է՝ հաղթել և պահպանել հաղթանակը:
Կամավորները նշում են, որ ո՛չ սննդի, ո՛չ հագուստի, ո՛չ էլ զենք-զինամթերքի ու տեխնիկայի կարիք չունեն: «Ամեն ինչ ժամանակին հասցնում են, ոչ մի բանի կարիք չունենք, մենք մեր հողն ենք պաշտպանում, սպասում ենք հրամանի, որ առաջ գնանք, պատրաստվում ենք թշնամուն հակահարված. տալ հաղթելու ենք»,- վստահեցնում են նրանք:
Մանրամասն՝ տեսանյութում:










































