Այսօր և վաղը Արարատյան դաշտավայրում կդիտվի առանց տեղումների եղանակ, ջերմային ֆոնը կպահպանվի, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Հայպետհիդրոմետի» առաջատար մասնագետ Ռիտա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Երևանում ջերմաստիճանը կտատանվի 39-40 աստիճանի սահմաններում։
Լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի 30-35 աստիճան ջերմություն։
Լոռու մարզում ջերմաստիճանը կտատանվի 30-31 աստիճանի սահմաններում,
Տավուշում կդիտվի 34-37 աստիճան տաքություն, Սևանին ավազանում՝ 30-32 աստիճան տաքություն։