Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Բայդենը հաղթել է Թրամփի հետ եզրափակիչ նախընտրական բանավեճերում. հարցախույզ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հաղթել է Միացյալ Նահանգների վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճերի եզրափակիչ փուլում, որը կայացել է հոկտեմբերի 22-ի երեկոյան Նեշվիլի (Թենեսիի նահանգ) Բելմոնտ համալսարանում: Այդ մասին են վկայում ընտրողների հարցման արդյունքները, որն անցկացրել է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 53 տոկոսը կարծում է, որ Բայդենը հաղթող է դուրս եկել Թրամփի հետ կայացած խոսքի մենամարտում: Այն կարծիքին, թե հաղթանակը տարել է Սպիտակ տան ղեկավարը, կողմնակից է ընտրողների 39 տոկոսը:

Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը (73 տոկոս) համաձայն է այն կարծիքին, որ ԱՄՆ-ի նախագահն արժանի էր դեմոկրատի քննադատությանը: Հարցվածների սոսկ կեսն է (50 տոկոս) համարել, թե Թրամփը բավականին հիմքեր ուներ ընդդիմախոսի հասցեին պատասխան հարձակումների համար: Ըստ որում այն հարցին, թե երկու թեկնածուներից ում ելույթն է ավելի շատ հարցեր հարուցում հնարավոր նախագահ լինելու լույսով, հարցման մասնակիցների մեծ մասը (55 տոկոս) նշել է ԱՄՆ-ի գործող ղեկավարին: Բայդենի ապագա քաղաքական ուղեգծի վերաբերյալ կասկածանքներ է հայտնել հարցվածների 41 տոկոսը:

Բանավեճերը վարողի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի պատասխաններում թեկնածուները, հարցման մասնակիցների կարծիքով՝ եղել են գործնականում միատեսակ համոզիչ՝ Բայդենի 50 տոկոսը Թրամփի 48 տոկոսի դիմաց: Ըստ որում ԱՄՆ-ի ղեկավարին հաջողվել է հաղթանակը կորզել (Թրամփի 56 տոկոսը Բայդենի 44 տոկոսի դիմաց) տնտեսական թեմատիկայի վերաբերյալ բանավեճում: Սակայն մուս թեմաների շուրջը, ներառյալ կորոնավիրուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, ռասայական արդարության հարցերը, ընտրողները դեմոկրատի ելույթն ավելի համոզիչ են համարել:

Նեշվիլում հեռուստաբանավեճերը դարձան վերջինը նոյեմբերի 3-ին կայանալիք ընդհանուր ընտրություններից առաջ, որտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցչիների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում