Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ը Կիևի «Արսենալ»-ի հետ արտագնա խաղում վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց հաղթանակը:
Եթե առաջին խաղակեսն անցավ Միրևա Լուչեկուի սաների թելադրանքով և Ֆերնանդինյոն 11-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, ապա ընդմիջումից հետո անգամ Հենրիկ Մխիթարյանի խաղադաշտում հայտնվելը «Շախտյոր»-ին չօգնեց հետ վերադարձնել խաղային առավելությունը: Ամբողջ երկրորդ խաղակեսն անցավ տանտերերի գրոհների ներքո և նրանց ի վերջո հաջողվեց հավասարեցնել հաշիվը. մշրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին աչքի ընկավ Մազիլուն: «Արսենալ»-«Շախտյոր»` 1:1:
Այդուհանդերձ, «Հանքափորներ»-ը շարունակում են վաստակած 10 միավորով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ և երրորդ տեղերը 9-ական միավորով կիսում են «Վորսկլա»-ն ու «Կրիվբաս»-ը, Կիևի «Դինամո»-ն 8 միավորով չորրորդն է:
Լուսանկարը` «Շախտյոր»-ի պաշտոնական կայքի:







































