Երեկ «Ազնվական»-ները Barclays Asia Trophy մրցաշարի եզրափակիչում պարտության մատնեցին «Ասթոն Վիլլա»-ին և Վիլլաշ Բոաշի գլխավորությամբ առաջին տիտղոսը նվաճեցին:
Ամբողջ հանդիպումն անցավ «Չելսի»-ի տարածքային և խաղային առավելությամբ: Արդեն առաջին րոպեին լոնդոնցիների Գիվենի դարպասին կատարած երեք հարվածներից մեկն ավարտվեց գոլով. «Աստոն Վիլլա»-ի դարպասապահը գնդակը նախ ետ մղեց Անելկայի հարվածից հետո, ապա` Մալուդայի, իսկ Մքքիրենի կրակոցից հետո Գիվենն անզոր էր օգնել իր թիմին:
Հանդիպման 59-րդ րոպեին խաղադաշտ մտավ Տորրեսը, ով առաջին իսկ հպումով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: «Չելսի»-«Աստոն Վիլլա»` 2:0:
Նշենք, որ երիտասարդ պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Չելսի»-ն 5 հանդիպում է անցկացրել և 5 չոր հաշվով հաղթանակ տոնել:






































