Ադրբեջանի ԶՈԻ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Որոշ ապացույցներ կան, որ մեր զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանը որոշակի ոտնձգություններ է կատարել, որոնք խստագույնս արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով: Իհարկե, երբ ավելի մանրամասն ապացույցներ ունենանք, կներկայացնենք»,- ասաց Բեգլարյանը:
Նրա խոսքով` միջազգային հանրության պատասխանատվությունն է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի կանխարգելվեն այդպիսի հնարավոր ոտնձգությունները և վայրագությունները:
«Եթե արձանագրվեն այդպիսի դեպքեր, ապա պետք է համապատասխան պատիժ սահմանվի նաև միջազգային հանրության կողմից»,- եզրափակեց ՄԻՊ-ը:










































