Friday, 19 06 2026
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան

Պորտուգալիայի Կանաչների կուսակցությունը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Պորտուգալիայի Կանաչների կուսակցությունը կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին կուսակցությունը հայտնել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանին ուղղված նամակում:

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ Ղարաբաղյան պատերազմի մեկնարկից ի վեր Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում Պորտուգալիայի քաղաքական և հասարակական շրջանակներում ղարաբաղյան ընթացող պատերազմը օբյեկտիվ կերպով լուսաբանելու և, ընդհանրապես, հակամարտության պատմությունը, Արցախի բնակչության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ:

Միության նախագահ Վահե Մխիթարյանը սահմանին տիրող իրավիճակը ներկայացնող պաշտոնական նամակներ է ուղարկել Եվրոպական միությունում Պորտուգալիայի ներկայացուցչությանը, Պորտուգալիայի խորհրդարանում ներգրավված քաղաքական կուսակցություններին: Սույն նամակներին արդեն արձագանքել է Պորտուգալիայի խորհրդարանի ամենաազդեցիկ խմբակցություններից մեկը: Պատասխան նամակում մասնավորապես նշվում է.

«Հարգելի պարոն Վահե Մխիթարյան, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ, ցանկանում եմ հաստատել Պորտուգալիայի խորհրդարանում Կանաչների խմբակցության տնօրենին Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների վերաբերյալ Ձեր ուղարկած նամակների ստացումը: Այդ հաղորդակցությունները արժանացել են նրա հատուկ ուշադրությանը, և սույն նամակով Կանաչների խմբակցությունն արտահայտում է մեր համերաշխությունն ու մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կանաչների կուսակցությունը՝ որպես խաղաղության կուսակցություն, մերժում է պատերազմը, զենքի և բռնության օգտագործումը խրախուսող քաղաքականությունը:

«Կանաչները» իրենց խորը մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի միջսահմանային վեճերում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի կապակցությամբ: Կանաչները պնդում են, որ հակամարտության հետագա ճանապարհը պետք է լինի հակամարտության խաղաղ կարգավորումը և առանց այլ ուժերի միջամտության, որոնք, ի վերջո, կարող են ներգրավվել հայտնի աշխարհառազմավարական հետաքրքրությամբ և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների և երթուղիների վերահսկմամբ:

Այսպիսով, Կանաչների կուսակցությունը հանդես է գալիս հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման և երկու երկրներում խաղաղ ուժերի մոբիլիզացման կոչով՝ առավել կործանարար սցենարը կանխելու համար, քանի որ սա է միակ ճանապարհը՝ պաշտպանել Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերը»,- ասված է հրապարակման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում