Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Անհասկանալի է WarGonzo նախագծի հեղինակի ու «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի ներկայությունը առաջնագծում․ Սուրեն Սահակյան

ՔՈ ՍԴԿ Գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի՞նչ գին ունի ինֆորմացիան պատերազմական պայմաններում։ Որպեսզի սրա մասին մոտավոր պատկերացումներ ունենանք, կարող ենք հետևել Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետի մասին համառորեն շրջանառվող լուրերին, թե նա ձերբակալվել ա կամ գտնվում ա հետախուզման մեջ։ Ադրբեջանցիները, փորձելով բացատրություն գտնել իրենց ձախողված ռազմական արկածախնդրության համար, դրանում մեղադրում են ամենաբարձրաստիճան զինվորականներին, որոնք հարձակման մասին իբր ինֆորմացիա են տրամադրել ռուսական կողմին, որոնք էլ, իբր, այն փոխանցել են հայերին։

Որտեղից ա թշնամին հարձակվելու, ինչ սպառազինություն ունի, զորքերն ինչպես ու որտեղ են տեղակայված, ինչ մարտավարություն են որդեգրել, բարոյա-հոգեբանական ինչ վիճակ ա հակառակորդի զորքում, ինչ ազդեցություն ա ունենում թշնամու հրետակոծությունները թիկունքի ու ճակատի վրա․ Սրանք կարևոր տեղեկություններ են, որոնց տիրապետումը թույլ կտա խուսափել ավելորդ զոհերից և հեշտությամբ հաղթել։ Հետևաբար, նման ինֆորմացիան անգին ա։ Պետություններն այն ստանալու համար հետախուզական ծառայություններ են ստեղծում, մշտապես ինֆորմացիա հավաքում, վերլուծում։

Էս ֆոնին ինձ, նվազագույնը, անհասկանալի ա մնում «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի ու «Կոմսոմոլսկայա պրավդա» թղթակից Ալեքսանդր Կոցի (և, կարծես, ոչ միայն նրանց) ներկայությունը ոչ թե Արցախում, այլև հենց առաջնագծում, պատերազմի բովում։ Հիշեցնեմ, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության, հենց Կոցի արած ուղիղ հեռարձակումից հետո ա թիրախավորվել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Բայց հարցը նույնիսկ էդ միջադեպը չի, որը կարող էր անզգուշության հետևանք լինել և որը, բարեբախտաբար, զոհերի չհանգեցրեց։

Հարցն էն ա, որ նրանց լրագրողական գործունեություն թույլ ա տալիս փաստագրությամբ զբաղվել, որ վաղը կարող ա մեր դեմ օգտագործվել։ Ես դեռ մի կողմ եմ դնում նրանց քաղաքացիությունը և ռուսական կողմի բնական հետաքրքրությունը կոնֆլիկտի ու, ընդհանրապես, տարածաշրջանի նկատմամբ։ Ես դեռ մի կողմ եմ դնում փաստը, որ Ռուսաստանն իր շահերի սպասարկման նպատակով բնականաբար զբաղվում ա հավաքագրված ինֆորմացիան անհրաժեշտ կողմի հետ կիսելու պրակտիկայով։

Ես նույնիսկ չեմ դիտարկում, որ էս պահին մեր ու Ռուսաստանի կենսական շահերը, կարծես, համընկնում են, իսկ վաղը կարող ա և չհամընկնեն։ Էդ մարդիկ անհատներ են, որոնց ձեռքերում կուտակվում ա թեկուզ չմշակված ու պատշաճ վերլուծված, բայց շատ կարևոր ինֆոմացիա։ Անհնա՞ր ա, որ ինչ-որ ժամանակ, որոշակի պայմաններում էդ ինֆորմացիային հասանելիություն ունենալու համար նրանց առաջարկ արվի, որը մերժելը դժվար կլինի։ Կարծում եմ՝ չէ։ WarGonzo-ն, ընդհանրապես, կոմերցիալ պրոյեկտ ա։ Այն հենց փող աշխատելու միջոց ա՝ նրանք հավաքագրված ինֆորմացիան վաճառում են լրատվական և այլ ռեսուրսներին։

Նրանց գործունեությունն էնքան ակնհայտ ա, որ վստահ եմ՝ պատկան մարմինները ուշադրության կենտրոնում են պահում հարցը։ Էն, որ նրանք շարունակում են իրենց գործունեությունը, հուշում ա, որ մեր պատկան մարմինները դրանում վտանգ չեն տեսնում։ Գուցե։ Ուղղակի ինձ անհասկանալի ա դա։ Ինձ անհասկանալի ա նաև մեր խորհրդականներից ոմանց (անուններ չտամ, որովհետև երևույթի մասին ա խոսքը), ակնհայտ հիացմունքը գոնե Պեգովի նկատմամբ ու նրա նյութերը տարածելու, լեգիտիմացնելու պրակտիկան։ Մեծ հույս ունեմ, որ իմ մտավախությունները գոյություն ունենալու քիչ հիմքեր ունեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում