ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը:








































