Կորոնավիրուսի համավարակից հետո ճանապարհորդելու համար ամենանախընտրելի երկիրը Ճապոնիան է: Այդ մասին վկայում են Ճապոնիայի զարգացման բանկի և Japan Travel Bureau (JTB)-ի կողմից 12 երկրների զբոսաշրջիկների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) կայքում:
Այսպիսով, ըստ վերլուծաբանների, ճանապարհորդների 82 տոկոսը խոստովանել է, որ ծրագրում է մեկնել արտերկիր համավարակի ավարտից անմիջապես հետո: Միևնույն ժամանակ, հարցվածների 46 տոկոսը երազում է ուղևորություն կատարել Ճապոնիա, 22 տոկոսը՝ Հարավային Կորեա, իսկ 17 տոկոսը՝ Թայվան:
Ճապոնիան ընտրողների մեծ մասը խոստովանել է, որ պատճառը երկրի մշակութային և պատմական տեսարժան վայրերն են, որոնք երազում են տեսնել: Մոտիվացիոն այլ գործոն է նաև տեղական խոհանոցը. դա կարևորել է հետազոտության մասնակիցների 43 տոկոսը, և երկրի մաքրությունը (ձայների 36 տոկոսը):
Հարցմանը մասնակցել են ավելի քան վեց հազար քաղաքացիներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, Թայվանից, Հոնկոնգից, Հարավային Կորեայից, Մալազիայից, Թայլանդից, Սինգապուրից և Չինաստանից:










































