Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Սաակաշվիլին ամեն ինչ արեց Հարավային Օսիան անկախ պետություն դարձնելու համար. Էդուարդ Կոկոյտի

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական «Մայնիտի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ անեքսիայի ենթարկել Հարավային Օսիային և նրա հետ կարելի է ձևավորել դաշնակցային հարաբերություններ.

«Մենք ստեղծում ենք անկախ պետություն, որի ժողովուրդը մշտապես հիշելու է այն անգնահատելի օգնությունը, որը մեզ ցուցաբերել է Ռուսաստանը։ Անկասկած, մենք ձգտելու ենք նրա հետ ձևավորել դաշնակցային պետություն։ Ռուսաստանը մեզ համար մշտապես եղել, կա և կլինի մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը։

Ռուսաստանին օտար տարածքներն անհրաժեշտ չեն, նա ոչ մի մտադրություն չունի Հարավային Օսիան անեքսիայի ենթարկելու համար։ Մինչև 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները շատ այժմեական էր Օսիայի հարավային ու հյուսիսային հատվածների միավորման հարցը։ Սակայն իր չմտածված ագրեսիվ քաղաքականությամբ պարոն Սաակաշվիլին ամեն ինչ արեց, որպեսզի Հարավային Օսիան դառնա անկախ պետություն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Կոկոյտին բացառել էր Վրաստանի հետ որևէ համադաշնության կամ դաշնության ձևավորումը. «Մենք չենք կարող Վրաստանի հետ կազմել որևէ համադաշնություն ու դաշնություն։ Եթե մենք դրան վերադառնանք, ապա մեր ապագա սերունդը կմատնվի նոր տանջանքների ու փորձությունների։ Այդ դեպքում այն ժամանակ հանուն ինչի՞ էինք մենք պայքարում և ռիսկի ենթարկում այդքան մարդու կյանք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում