Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Պետք է ապահովել կրթության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար. ՀՀ ՄԻՊ

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց առաջին հանդիպումը: Խորհուրդը կազմված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներից:
Քննարկվել են դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներ, որոնց բախվում են երեխաները, նրանց ծնողները կամ ուսուցիչները:
Նիստի սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել նիստին մասնակցության համար՝ ընդգծելով խորհրդի անդամների պրոֆեսիոնալիզմն ու հարուստ փորձը ոլորտում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներառական կրթության արդյունավետ կազմակերպմանը, հատուկ դպորցներում կրթության իրավունքի ապահովմանը, ինչպես նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում դպրոցների վերաբացմանն ու դասերի անցկացմանը:
Արման Թաթոյանը բացման խոսքում, մասնավորապես, նշել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովման ոլորտում կան տարիներով կուտակված համակարգային բնույթի խնդիրներ՝ կապված ուսումնական նյութերի, ծրագրերի, դասագրքերի, ֆիզիկական միջավայրի մատչելիության, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետների քանակի հետ:
Երեխաններն ու ծնողները հաճախ հանդիպում են խնդիրների. դրանք և՛ օրենսդրական բացերի, և՛ իրազեկման պակասի արդյունք են: Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է երեխաների համար կրթության հավասար և արժանապատիվ պայմանների ապահովումը՝ բացառելով որևէ տեսակի մեկուսացում և խտրականություն: Ոլորտում առկա են կարծրատիպեր, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների կրթության վրա»,- նշել է Արման Թաթոյանը:
Խորհրդի հանդիպման օրակարգային հարցերն առավել մանրամասն ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարը և Երեխաների իրավունքների բաժնի ներկայացուցիչները: Այնուհետև յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հարցադրումներ և իրենց դիտարկումներն են ներկայացրել խորհրդի անդամները՝ կիսվելով սեփական փորձով և հարցերի լուծման իրենց մոտեցումներով:
Քննարկման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև դպրոցներում բուլլինգի (հալածանք) արատավոր երևույթը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ:
Խորհրդի անդամները ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն համագործակցել ոլորտի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները: Այս նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որին կարելի է դիմել (+374 10) 53-85-77 հեռախոսահամարով կամ 116 թեժ գծի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում