Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը չի միանա ցուցարարներին և չի դատապարտի երկրի գործող իշխանություններին: Հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության մամուլի ծառայության պաշտոնական Telegram-ալիքում:
«Մեզնից ակնկալում են, որ խանդավառ կերպով վայր կդնենք վկայականները, կմիանանք ցուցարարների շարքերին, հրապարակային կդատապարտենք մեր գործընկերներին և առհասարակ իշխանություններին: Դա չի լինի»,- խոստացել է ՆԳ նախարարությունը:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ՆԳՆ աշխատակիցները չեն դատապարտում հեռացած գործընկերներին, բայց «իրենք իրենց ուսադիրները չեն հանի», որպեսզի բելառուսներին պաշտպանող լինի: Իրավապահները շեշտել են, որ իրենք «ռեժիմ» չեն, այլ հասարակության մի մասը:
Ավելի վաղ Բելառուսի ՆԳՆ ղեկավար Յուրի Կարաևը հայտարարել էր ցուցարարների գործողություններին համարժեք պատասխան տալու պատրաստակամության մասին: «Երբ նրանք զանգում են իմ աշխատակիցների երեխաներին և կանանց, առաջին հերթին հատուկջոկատայինների, դա ամենաթողություն է, որին ես կարող եմ նույն կերպ պատասխանել: Առայժմ ինձ զսպում եմ»,- ասել է նախարարը: