Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի մամուլի քարտուղար Աննա Կրասուլինան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ձայների հաշվարկման մասին, որը հիմա շատերն են առաջարկում, խոսք անգամ լինել չի կարող:
«Մենք արդեն տեսնում ենք վկայություններ, լուսանկարներ, որ կաթսայատներում այրում են քվեաթերթիկներ: Մենք գիտենք, որ քվեաթերթիկները ոչնչացված են»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Տիխանովսկայան «ներքին լեգիտիմություն» ունի Բելառուսում, և համաշխարհային հանրությունը Տիխանովսկայային ճանաչում է որպես Բելառուսի նախագահ:








































