Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտվեց Audi cup մրցաշարը: Եզրափակիչում իսպանական «Բարսելոնա»-ն 2:0 հաշվով պարտության մատնեց «Բավարիա»-ին և նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Դուբլի հեղինակ դարձավ կատալոնացիների երիտասարդ հարձակվող Ալկանտարան, ով նաև արժանացավ մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչմանը:
Երրորդ տեղը զբաղեցրեց բրազիլական «Ինտերնասիոնալ»-ը: Վերջինս երրորդ տեղի համար խաղում ետխաղյա 11-մետրանոցներով (2:0) պարտության մատնեց Իտալիայի չեմպիոն «Միլան»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով, գոլերի հեղինակներ դարձան Իբրահիմովիչն ու Պատոն` «Միլան»-ից, Դամիայոն ու Ալեսանդրոն` «Ինտերնասիոնալ»-ից:





































