Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ աշխատունակ տարիքի բնակչությունը կարող է աշխատել մինչև հետևյալ տարիքը՝ կանանց և տղամարդկանց շրջանում.
01.01.1997թ.-ը՝ 16-59 տարեկան տղամարդիկ և 16-54 տարեկան կանայք,
01.01.1997թ.-ից՝ 16-60 տարեկան տղամարդիկ և 16-55 տարեկան կանայք,
01.01.1999թ.-ից՝ 16-61 տարեկան տղամարդիկ և 16-56 տարեկան կանայք,
01.01.2001թ.-ին՝ 16-62 տարեկան տղամարդիկ և 16-57 տարեկան կանայք,
01.01.2002թ.-ին՝ 16-62 տարեկան տղամարդիկ և 16-58 տարեկան կանայք,
համաձայն համապատասխան ժամանակաշրջանների համար գործող օրենսդրության:
01.01.2003թ. սկսած աշխատունակ տարիքի
բնակչության կազմում ներառված են 16-62
տարեկան տղամարդիկ, իսկ կանանց
կազմում՝ 01.01.03 և 01.01.04թթ.՝ 16-58,
01.01.05 և 01.01.06թթ.՝ 16-59,
01.01.07 և 01.01.08թթ.՝ 16-60, 01.01.09թ.՝ 16-61 տարեկանները:
Այլ հարց է, որ Հայաստանում վերը նշված տարիքի բնակիչների մեծ մասը աշխատատեղեր չլինելու պատճառով մատնվել է պարապուրդի, չհաշված այն հանգամանքը, որ գործատուների մեծ մասը պարտադիր պահանջում են, որ աշխատողը լինի բարետես արտաքինով և մինչև 40 տարեկան: Եթե նույնիսկ ցանկանում է աշխատել հավաքարար:









































