Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի է ունենալու Թուրքիայում։ Էրդողանը սակայն նիստի անցկացման հետ կապված կոնկրետ ժամկետ չի նշել։
Էրդողանն այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են ռազմական, առևտրային, տնտեսական, սոցիալական և մշակութային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։









































