Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 37629 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 մարդ, կատարվել է 158527 թեստավորում, առողջացել է 27357 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 719 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 223-ն են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ: