«Հանրությունը շարունակաբար տալիս է իր գնահատականն այդ էժանագին մարդկանց էժանագին հայտարարություններին այս իրավիճակում, որ նրանք կարող են անել։ Իրականում նրանք կարող են դժգոհ լինել կառավարության այս կամ այն աշխատանքից, բայց երբ սահմանին ռմբակոծվում են գյուղեր, դիրքեր, նման իրավիճակում, երբ ՀՀ ԶՈՒ-ն կարողանում են շատ կարևոր դիրք վերցնել, այդ անձնանց կողմից նման հայտարարությունները հանրության կողմից շատ-շատ լավ գնահատականներով բնորոշվում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Պատգամավորի խոսքով՝ մեր ոգին տեղն է և մենք պարտադրում ենք խաղաղություն․»Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր գործողության»,-հավելեց նա։









































