Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Հովիկ Աբրահամյանը՝ Գարիկ Ազարյանի շարունակություն

Որ առաջիկա ընտրություններում ներիշխանական դերերը բաժանելը Սերժ Սարգսյանի համար լինելու է շատ դժվար առաքելություն՝ երևի թե կասկած չկա:

Բանն այն է, որ իշխանական համակարգի բոլոր առանցքային դերակատարները հասկանում են իրավիճակի, ժամանակի պատմականությունն ու վճռորոշությունը, և բոլորը Սերժ Սարգսյանից անվտանգության հնարավորինս բարձր երաշխիքներ են ուզում: Իսկ համակարգում այդ երաշխիքները տրվում են լիազորությունների տեսքով, այսինքն՝ ինչքան շատ բան է քեզանից կախված և ինչքան շատ սեգմենտ ես դու կառավարում կամ վերահսկում, ինչքան մեծ դաշտ է դրվում քո տրամադրության տակ, այդքան դու ունես ինքդ քո ճակատագիրը տնօրինելու հնարավորություն, իհարկե՝ իշխանական ճակատագրի տնօրինման տիրույթի սահմաններում: Այսինքն՝ եթե իշխանության ճակատագիրը վճռված է, արդեն քո դերը քո ճակատագրին ոչնչով օգնել չի կարող, եթե չասեմ հակառակը՝ կարող է լրջորեն վնասել: Բայց դա այլ թեմայի շրջանակում: Իսկ առայժմ արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը կանգնած է դերերը բաշխելու բարդ խնդրի առաջ, որովհետև ցանկացողները ավելի շատ են, քան կարևոր դերերը:

Հենց դերաբաշխման բարդ գործընթացը հանգուցալուծելու շրջանակում է պետք դիտարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ նախընտրական շտաբի պետ նշանակելու մասին որոշումը, որն ըստ «Ժամանակ»-ի ունեցած տեղեկության, կայացրել է Սերժ Սարգսյանը: Այդ որոշումը այդքան էլ զարմանալի չէ: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու հավակնորդ էր, ու ինքն էլ ուներ այդպիսի հավակնություններ: Նրա մրցակիցը Տիգրան Սարգսյանն էր՝ վարչապետը: Սակայն այդ բարդ ընտրության մեջ Սերժ Սարգսյանը կարծես թե չկարողացավ կողմնորոշվել կամ կողմնորոշվեց, բայց չկարողացավ իր կողմնորոշումը ներկայացնել «Հանրապետականին» կամ ընդհանրապես իշխանական համակարգին, ու ստիպված եղավ անձամբ գլխավորել ցուցակը: Համենայնդեպս, բոլոր հանրապետականներն ասում են, որ Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համարը: Բայց չէ՞ որ կա երկրորդը, այսինքն՝ պարզ է, որ հիմա էլ նրանից հետո երկրորդի կռիվն էր գնալու: Ու Հովիկ Աբրահամյանին նախընտրական շտաբը տալը երևի թե հենց այդ կռվի հանգուցալուծման մի ձև է:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եռամյա նախագահական հռետորաբանությունը պարզապես աբսուրդային կդարձնի իշխանական դասավորությունում Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանից հետո դնելը: Տիգրան Սարգսյանին հետո դնելով՝ Սերժ Սարգսյանը ջուրն է գցելու իր բոլոր ելույթները բարեփոխումների մասին: Դա, իհարկե, չի նշանակում, որ Տիգրան Սարգսյանն իրական ու նվիրյալ բարեփոխիչ է, իսկ Աբրահամյանը՝ ոչ: Տիգրան Սարգսյանի բարեփոխումների հետևանքով է, որ Հայաստանում արտագաղթը նոր թափ է հավաքել, որ արդեն արտագաղթում է նույնիսկ խոշոր բիզնեսը՝ իր ներդրումները ոչ թե Հայաստանում, այլ արտասահմանում կատարելով, որ անգամ փոքր ու միջին բիզնեսը նախընտրում է Վրաստան գնալ, քան մնալ Հայաստանում և գոյության կռիվ տալ բարեփոխումների դեմ: Բայց դա էլ այլ թեմայի շրջանակում: Պարզապես խնդիրն այն է, որ Տիգրան Սարգսյանի մոտ իմիջա-ինտելեկտուալ շղարշը դեռ պահպանվում է, իսկ բացի այդ էլ՝ միջազգային կառույցներն են Սերժ Սարգսյանից պահանջում, որ Սարգսյանին պահի իր կողքին: Ահա թե ինչու ոչ ոք նրան չի հասկանա, եթե Հովիկ Աբրահամյանը լինի Տիգրան Սարգսյանից առաջ: Բայց Հովիկ Աբրահամյանն ու իշխանական համակարգի վերարտադրությանն անմնացորդ նվիրված շատ շրջանակներ էլ չեն հասկանա Հովիկ Աբրահամյանի հետ լինելը:

Սերժ Սարգսյանն արդյունքում կարծես թե իրականացնում է մեկ քայլ հետ, երկու քայլ առաջ կոմբինացիա՝ Հովիկ Աբրահամյանին դնելով ցուցակում Տիգրան Սարգսյանից հետ, փոխարենը՝ նրան դարձնելով նախընտրական շտաբի պետ: Երևի թե մենք գործ կունենանք հենց այդ կոմբինացիայի հետ: Իրականում նախընտրական շտաբը, խոսքն իհարկե իշխանության նախընտրական շտաբի մասին է, ընտրությունների օրերին դառնում է Հայաստանի իրական կառավարություն, այսինքն՝ բոլոր հարցերն այնտեղ են լուծվում, կառավարումը երկրի իրականացվում է նախընտրական շտաբի, ոչ թե կառավարության միջոցով: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանը դարձնելու է նախընտրական Հայաստանի իրական կառավարիչը, իսկ Տիգրան Սարգսյանը շարունակելու է մնալ նախընտրական շղարշ: Բայց այդ ամենում, իհարկե, էականն այն է, որ Հովիկ Աբրահամյանին նախընտրական շրջանում դարձնելով իրական կառավարիչ՝ Սերժ Սարգսյանը փաստացի ցույց է տալիս, թե իշխանությունն ինչ մեթոդներով է պատրաստվում ընտրությունն անցկացնել: Հովիկ Աբրահամյանին նախընտրական շտաբի պետ նշանակելը Գարեգին Ազարյանին նոր ԿԸՀ նախագահ նշանակելու տրամաբանական շարունակությունն է, ինչը վկայում է, որ նոր ընտրություններն էլ Սերժ Սարգսյանի և իշխանության համար լինելու են հնի տրամաբանական շարունակությունը՝ նույն մեթոդներով, նույն մոտեցումներով և արժեքներով: Չէ՞ որ ինչպես Ազարյանն էր 2008-ի ընտրության որակի խորհրդանիշներից մեկը, այդպես էլ Հովիկ Աբրահամյանը, ով նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի պետն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում