Սանկտ Պետերբուրգի Պուլկովոյի օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռ: Միջադեպի հետևանքով զոհեր չեն եղել: Բախումը տեղի է ունեցել շոշափողով:
Համաձայն Mash Telegram հեռուստաալիքի, դեպքը տեղի է ունեցել թռիչքուղու վրա: Ինքնաթիռներից մեկի պոչի ստաբիլիզատորը պոկվել էր:
Տուժել են «Ուրալյան ավիաուղիներ» և S7 ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնք թռիչքներ էին կատարելու Սանկտ Պետերբուրգ – Իրկուտսկ և Սանկտ Պետերբուրգ – Կալինինգրադ ուղղություններով: Մեկը թևով բախվել էր մյուսին։
Վառելիքի արտահոսք չկա: Ներսում ուղևորներ կային: Նրանք տարհանվում են: