Twitter-ը մանրամասներ է հայտնել ավելի քան 32 հազար օգտատերերի արգելափակման վերաբերյալ: Ընկերությունը համարել է, որ դրանք արտասահմանյան երկրների համակարգված «տեղեկատվական գործողությունների» հետ կապ ունեն:
Խոսքը գնում է օգտատերերի 3 խմբի մասին, որոնք համապատասխանաբար կապված են Չինաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ: Նրանք ավելի վաղ էին արգելափակվել: Ուրբաթ օրն ընկերությունը բացատրել է արգելափակման պատճառները, հրապարակել են օգտատերերի անվանումները, ինչպես նաեւ հայտարարվել է, որ այդ օգտահաշիվների բովանդակությունն իսպառ հեռացրել են սոցցանցից:
Հեռացված օգտահաշիվների ամենամեծ խումբը Չինաստանից է: Ռուսաստանի հետ կապ են ունեցել 1152 օգտատերեր: Նրանք կապ են ունեցել պրոկրեմլյան «Ակտուալ քաղաքականություն» մեդիածրագրի հետ եւ զբաղվում էին համակարգող գործունեությամբ, ինչը խախտում է սոցցանցի կանոնները: Բացի դրանից «քարոզել է «Եդիանայա Ռոսիյա» կուսակցությունը եւ հարձակումներ է գործել այլախոհների վրա», ասվում է հայտարարության մեջ:
«Ակտուալ քաղաքականության» Twitter-յան էջն արգելափակվել էր անցյալ տարի:









































