Ֆրանսիայում համաճարակի սկզբից առողջապահության ոլորտի նվազագույնը 50 հազար աշխատակիցներ են վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին վկայում են մի քանի կազմակերպությունների պաշտոնական տվյալները, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով BFMTV հեռուստաընկերությանը։
Վիճակագրության համաձայն, կորոնավիրուսից մահացել է 29319 ֆրանսիացի։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, բնականաբար, ամենամեծ ռիսկի խմբում են հայտնվել։ Այսպիսով նրանցից առնվազն 50 հազարը վարակվել են COVID-19-ով։
Հունիսի 4-ին իր զեկույցն է ներկայացրել է Ֆրանսիայի հանրային առողջության գործակալությունը: Գործակալությունում նշել են, որ հիվանդանոցներում վարակվել է 30.258 բուժաշխատող, իսկ 16.300-ը ՝ ծերանոցներում: Նրանց թվում կա 16 մահացած:
Այս տվյալները վերաբերում են 3000 հիվանդանոցներից 1160-ին։








































