Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը «Bild am Sonntag» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ այսօր Վաշինգտոնի հետ հարաբերություններում որոշակի դժվարություններ կան:
«Մենք մտերիմ գործընկերներ ենք անդրատլանտյան դաշինքում, սակայն այսօր մեր հարաբերությունների կարգավիճակը կարելի է «բարդ» անվանել», – հաղորդել է նա:
Նախարարը հավելել է, որ երկկողմ փոխգործակցությունը «էլ ավելի է սրել կորոնավիրուսի համավարակը»: Այսպես, ԱՄՆ իշխանությունները արգելեցին բոլոր եվրոպացիների մուտքը երկիր, սակայն Բեռլինը հայելային միջոցներ չձեռնարկեց: «Մենք չենք արգելում Միացյալ Նահանգներ ուղևորությունները», – ասել է Մասը:









































