Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի «Սպարտակ Նալչիկ»-«Կրասնոդար» հանդիպումը: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում էր և դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:
Հանդիպման 64-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Եվգենի Շիպիցինը, 12 րոպե անց մեր հավաքականի հարձակվողը գլխի դիպուկ հարվածով կրկնապատկեց այն, սակայն «Կրասնոդար»-ը չկարողացավ պահպանել երկու գնդակի առավելությունը. 88-րդ րոպեին Կուլիկովը խփեց առաջին պատասխան գնդակը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Կոնցեդալովը հավասարեցրեց հաշիվը: «Սպարտակ Նալչիկ»-«Կրասնոդար»` 2:2:








































