Այս օրերին ԱՄՆ-ում նոր մրցաշրջանին պատրաստվող Մադրիդի «Ռեալ»-ն արդեն երկու ընկերական հանդիպում է անցկացրել և երկուսում էլ խոշոր հաշվով հաղթանակ տոնել:
«Արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով առաջին խաղում 1 անգամ էր գոլի հեղինակ դարձել, երկրորդ խաղում ոչ միայն դարձավ հեթ տրիկի հեղինակ, այլև` աչքի ընկավ ձյուդոյի հնարքով, որը պորտուգալացին կիրառեց «Գվադալահարա»-ի պաշտպանից ազատվելու համար:









































