Երեկ YouTube տեսահոսթինգում վերջապես հայտնվել է Արմենչիկի և ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի` վերջին շաբաթների ընթացքում այդքան քննարկված համատեղ երգի տեսահոլովակը: Երգը դուետ անվանել դժվար է, քանի որ այնտեղ երգում է միայն Արմենչիկը, իսկ Սնուփ Դոգը նրա հետ արհամարհական հայացքով «շփվելու» կադրերի ներքո մի քանի բառ է արտասանում: Այնուամենայնիվ, կարծում ենք` տեսահոլովակը մեր ընթերցողներին կհետաքրքրի: