Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Գագոն եղել է ֆինանսական բուրգի վերևում․ Սեդրակ Առուստամյանը հրաժարվե՞լ է ցուցմունք տալ Խաչատրյանի դեմ

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է։ Նա անցնում է երկու քրեական գործերով։ Ի դեպ՝ Սեդրակ Առուստամյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է։

ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ  «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Այս գործով մեղադրական եզչակացությունն ուղարկվել է դատարան։

Մյուս քրեական գործը վերաբերվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը։ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել  առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։

Ըստ ԱԱԾ վերջին հայտարարության՝ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ։

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված չէ, թե որ քրեական գործի շրջանակում է բացահայտվել դա, սակայն մամուլում լուրեր են շրջանառվում, որ դա առնչվում է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործին։ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով․․․»։ ԱԱԾ այս ձևակերպումը, կարծես, պարզաբանում է իրավիճակը։ Խոսքը Գագիկ Խաչատրյանի գործի մասին է։  «Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից, վարչության պետի խորհրդական Արայիկ Սարգսյանը, ով իր պաշտոնավարման ընթացքում 2017 թվականին հերթական ստուգումներն է իրականացրել ՊԵԿ-ում ու հայտնաբերել միլիոնավոր դոլարների հասնող չարաշահումների մասին աղաղակող փաստեր, որոնք, սակայն, Պալատի ղեկավարի՝ Լևոն Յոլյանի կողմից անտեսվել են, կարծում է՝ Առուստամյանի վերաբերյալ այս դրվագը կապ ունի Գագիկ Խաչատրյանի գործի հետ, որի փաթեթն ինքն է տրամադրել իրավապահ մարմիններին։

Մեզ հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ հավանաբար Սեդակ Առուստամյանին առաջարկել են Գագիկ Խաչատրյանի դեմ ցուցմունք տալ, վերջինս, ամենայն հավանականության, հրաժարվել է, որի հետևանքը եղել է այսօրվա իր կալանավորումը ու անցած տարվանից հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության արագ ուղարկումը դատարան։

Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանի հետ Հայաստանում առնչություն են ունեցել բոլոր խոշոր օլիգարխները։

«Նման կատեգորիայի մարդիկ, նման օլիգարխները ես համոզված եմ կապ են ունեցել Գագոյի հետ, քանի որ Գագոն եղել է ֆինանսական բուրգի վերևում։ Բոլոր օլիգարխներն իր հետ առևտրի մեջ են եղել։ Եթե դու բիզնես ես անում, հարկ ես վճարում, արտահանում, ներմուծում ես անում չես կարող չառնչվել ՊԵԿ-ի հետ»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանը մոտ կես տարի է՝ կալանավորված է։

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում