Քիչ առաջ թուրք երկրպագուների այլանդակ վարքի պատճառով ընդհատվեց «Ֆեներբախչե»-«Շախտյոր» ընկերական հանդիպումը: 60-րդ րոպեին «Ֆեներբախչե»-ի երկու երկրպագու ներխուժեցին խաղադաշտ, նրանց երկուսի շապիկներին էլ իրենց ակումբի ձերբակալված ղեկավարների նկարներն էին:
Հանդիպման կարգը պաշտպանողներին հաջողվեց նրանց դուրս հանել դաշտից: Սակայն 4 րոպե անց ևս մի քանի երկրպագու ներխուժեցին և նրանց հետևից հարյուրավոր թուրք ֆանատներ հայտնվեցին խաղադաշտում ու սկսեցին ծեծել կարգը պաշտպանողներին: Մրցավարը ստիպված դադարեցրեց խաղը և արդեն 30 րոպեից ավել է այն չի վերսկսում:
Նշենք, որ հանդիպման հաշիվը բացված չէր, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ ընդմիջումից հետո:
Շախտյորի պաշտոնական կայքը րոպեներ առաջ տեղեկացրեց, որ հանդիպումն այլևս չի վերսկսի, և թիմի շարժվում է դեպի օդանավակայան:









































