Saturday, 06 06 2026
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Աքսել Ֆիշերը ողջունել է Հայաստանում ծավալվող երկխոսությունը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Երևան կատարած այցի ավարտին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը ողջունել է իշխող կոալիցիայի և արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի միջև ծավալվող երկխոսությունը:

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Ֆիշերը հույս է հայտնել, որ զուգահեռաբար կառուցողական երկխոսություն կկայանա նաև կոալիցիայի և խորհրդարանական ընդդիմության միջև:

«Ես շատ բավարարված եմ երկխոսության մեկնարկով, որը վաղուց Վեհաժողովի ցանկությունն էր և որը էական է Հայաստանում քաղաքական միջավայրի կարգավորման առումով: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին՝ առավելագույն ճկունություն և բարեխղճություն դրսևորել այն հաջողությամբ պսակելու համար», – հայտարարել է ԵԽԽՎ-ի համազեկուցողը:

Ֆիշերը նաև ընդգծել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությունը երկրի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես, ասելով. – «Նոր Ընտրական օրենսգիրքը ամուր հիմք է տրամադրում ժողովրդավարական ընտրությունների համար, սակայն այն պետք է կիրառվի բարեխղճորեն, ոգուն և տառին համապատասխան»:

«Հանրությունը պետք է լիակատար վստահություն ունենա ընտրական գործընթացի և դրա արդյունքների նկատմամբ: Հետևաբար, կոչ եմ անում բոլոր կուսակցություններին՝ ապահովել ընտրությունների ժողովրդավարական բնույթը և ձեռնպահ մնալ որևէ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սասանել այդ վստահությունը», – հայտարարել է համազեկուցողը:

Հուլիսի 19-21-ը այցի ընթացքում Ֆիշերը քննարկել է նաև 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքների վերսկսված քննության, ինչպես նաև Վեհաժողովի կողմից առաջարկված, հատկապես՝ ոստիկանությանը և դատական համակարգին առնչվող բարեփոխումների ընթացքը, ասված է ԵԽԽՎ-ի հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում