ԱՄՆ-ն ինքը բժշկական սարքավորումների և մարդասիրական օգնության կարիք ունի, մինչդեռ նախագահ Թրամփն առաջարկում է ԹԱՕ սարքերի խմբաքանակ մատակարարել Իրան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարությանը հղումով:
«Հենց իրենք բժշկական սարքավորումների և օգնության կարիք ունեն: «…» Թրամփին չի հաջողվի օգտվել ստեղծված իրավիճակից»,- ասել է Մուսավին:
Նա հավելել է, որ Թրամփը փորձում է շահարկել համաճարակի հետ կապված իրավիճակը, իսկ Իրանը բանակցություններ չի վարի, «մինչև Միացյալ Նահանգները չդադարեցնի տնտեսական ահաբեկչությունը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին տրամադրել ԹԱՕ սարքեր, որոնք կօգնեն պայքարել COVID-19 համաճարակի տարածման դեմ: Իրանում կորոնավիրուսից մահացության թիվը կազմում է 5.118 մարդ: