Friday, 12 06 2026
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

«Արսենալի» գլխավոր մարզիչը մտադիր է Հենրիխ Մխիթարյանի միջոցով լուծել Օբամեյանգի հարցը․․․

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամեն գնով փորձում է պահպանել թիմի առաջատար Պյեր Էմերիկ Օբամեյանգին։ Վերջինիս ծառայությունով հետաքրքված է մասնավորապես «Բարսելոնան»։ Ինքը՝ Օբամեյանգը չէր թաքցրել ցանկությունը կարիերան հենց «Բարսելոնայում» շարունակելու։ Նախօերին տեղակեություն էր տարածվել, որ Օբամեյանգը կարող է հայտնվել նաև Մադրիդի «Ռեալում»: Այս մասին գրել էր France Football-ը: Ըստ պարբերականի, Օբամեյանգը կհեռանա լոնդոնյան ակումբից, եթե թիմը հաջորդ մրցաշրջանում չմասնակցի Չեմպիոնների լիգային: Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

«Ռեալն» արդեն բանակցել է «Արսենալի» հետ հարձակվողի հնարավոր տեղափոխության շուրջ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ որ Օբամեյանգը ամռանը կարող է տեղափոխվել «Չելսիի»: Մասնավորապես լոնդոնյան ակումբը հետաքրքրված է գաբոնցի հարձակվողով, քանի որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը: Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալի» կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գնդակ: Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»: Նշենք, որ «Արսենալը» այս պահին գտնվում է բավական բարդ իրավիճակում, և ակումբի ղեկավարությունը փորձում է քայլեր ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար։ Լոնդոնյան ակումբը ընթացիկ մրցաշրջանում դուրս մնաց Եվրոպա լիգայի խաղարկությունից, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին միայն 9-րդն է։ Արդեն մի քանի տարի թիմի առաջ խնդիր է դրվում նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր, բայց…։ Արդեն իսկ պարզ է, որ «Արսենալն» այս տարի ևս դժվար թե կարողանա Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր նվաճել։ Մասնավորապես այս պահին «Արսենալն» ունի 40 միավոր և 8 միավորով զիջում է 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»։

Հիշեցնենք, որ միայն լավագույն քառյակում հայտնված ակումբներն են իրավունք ստանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։ Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է 9 տուր։ Ինչևէ, բրիտանական Express պարբվերականի համաձայն Միկել Արտետան Օբամեյանգին թիմում պահելու համար ակումբի ղեկավարությանը դիմել է առաջարկով։ Մասնավորապես, Արտետան Օբամեյանգի հետ նոր պայմանագիր կնքելու և նրա աշխատավարձը բարձրացնելու համար ցանկանում է ամռանն անպայման պաճառել Գերմանիայի հավաքականի պաշտպան Շնոդրան Մուստաֆիի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարանի տրանսֆերը։ Ըստ բրիտանական մամուլի՝ Մխիթարյանի համար «Արսենալը» պահանջում է 20 միլիոն ֆունտ։ Նշվում էր, որ «Ռոման», որտեղ մեր ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս պատրաստ չէ այդքան գումար վճարել «Արսենալին»։

Մասնավորապես իտալական թիմը երկու անգամ առաջարկել էր 10 և 15 միլիոն եվրոյով գնել Մխիթարյանի տրանսֆերը, բայց երկու դեպքում էլ մերժում էր ստացել։ Օրեր առաջ Transfermarketweb պարբերականը տեղեկություն տարածեց, որ «Ռոման» այնուամենայնիվ պատրաստ է վճարել «Արսենալի» պահանջած գումարը: Թեպետ «Ռոման» այժմ ֆինանսական դժվարություններ ունի, սակայն չի հրաժարվի Մխիթարյանի տեղափոխության գաղափարից: Իտալական ակումբի գլխավոր Պաուլու Ֆոնսեկայի ծրագրերում տեղ կա նաև հայ կիսապաշտպանի համար: Նույն աղբյուրի համաձայն Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»։

Նշվում է, որ ռուսական ակումբը դիտարկում է հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու տարբերակը և պատրաստ է վճարել 20 միլիոն եվրոն։ Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ Մխիթարյանի «Ռոմայի» հետ վարձակալության հիմունքներով պայմանագրի երկարաձգումը քիչ հավանական է։ «Արսենալին» անհրաժեշտ է կլորիկ գումար՝ խնդիրները լուծելու համար և մեր ֆուտբոլիստի վարձակալության երկարաձգումը լոնդոնյան թիմին ամենևին էլ ձեռնտու չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում