«Մեծ յոթնյակի» առաջնորդները քննարկել են ԱՀԿ-ի կողմից կորոնավիրուսի բռնկման դեմ իրականացվող գործողությունները և գործընթացի բարեփոխման կոչ են արել, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Առաջնորդներն ընդունել են, որ «Մեծ յոթնյակի» երկրները տարեկան ավելի քան մեկ միլիարդ դոլար են նվիրաբերում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), և քննարկումների մեծ մասը նվիրված էր ԱՀԿ-ի կողմից թափանցիկության բացակայությանը և համաճարակի քրոնիկ սխալ կառավարմանը»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:









































