Համաճարակի մեր կորն այժմ կառավարելիության տիրույթում է գտնվում, բայց եթե շարունակենք այն վերաբերմունքը, որ հաճախ տեղնում ենք, կարող է իսկապես համաճարակի նոր բռնկում ունենանք: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ մեր հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որ տեղի է ունեցել օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում: Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցվել է թաղման արարողության: Իհարկե նախապես զգուշացվել է, որ պետք է պահել հեռավորություն, իհարկե նա ոստիկանության և մասնագետի ուղեկցությամբ է գնացել հուղարկավորության արարողությանը, բայց հասկանալի է, որ շատ հուզումնալից պահ է եղել և նրանք ի հեճուկս հորդորների, չեն պահել պայմանները և հարազատների հետ գրկախառնվել են: Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, այսինքն հաստատվել է կորոնավիրուսի դեպքը: Սրա արդյունքում պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել: Հասկանալի է, որ պարետատունը ճիշտ որոշում է կայացրել, որ քաղաքացուն ուղեկցի հարազատի հուղարկավորությանը, բայց տվյալ դեպքում պարզ է, որ ոստիկանությունը չի կարող ամեն ինչը հսկողության տակ պահել:










































