Խորվաթ երգչուհի, Playboy-ի մոդել Նիվես Ցելսիուսը, ով հանրությանը հայտնի է Զագրեբի մարզադաշտոի կենտրոնում սեքսով զբաղվելու պատմությամբ, մտադիր է մասնակցել Խորվաթիայի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Orange News-ը:
Սպասվում է, որ Նիվեսը խաղադաշտ դուրս կգա «Սլավեն Բելուպո» թիմի կազմում, որը առաջիկա ուրբաթ օրը Խորվաթիայի առաջնության շրջանակում պետք է ընդունի «Զագրեբ»-ին: Մինչ Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է գտնել օրենքի գոնե 1 կետ, որի համաձայն մոդելին կարգելվի խաղադաշտ դուրս գալ, կողմերն արդեն համապատասխան պայմանագիր են կնքել:
Նիվեսը մեկնարկային կազմում ընդգրկված չէ, սակայն մարզիչը խոստացել է նրան անպայման փոխարինման մտցնել, ինչի առթիվ մեծ հերթեր են գոյացել մարզադաշտի տոմսարկղերում:
Ցելսիուսը Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դինո Դրպիչի կինն է և համարվում է Խորվաթիայի ամենահամարձակ, անկանխատեսելի և բարդույթներից զուրկ կինը: Նրա ամենահայտնի արարքը Զագրեբի «Մակսիմիր» մարզադաշտի կենտրոնում ամուսնու հետ սեքսով զբաղվելն է, որը տեղի ունեցել «Եվրո 2008»-ի ընտրական փուլում Անգլիայի նկատմամաբ Խորվաթիայի տարած պատմական հաղթանակից հետո:










































