Հերթական օձի խայթոցն է գրանցվել, այս անգամ Վայոց ձորում:
Հուլիսի 20-ին՝ ժամը 19:50-ին Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18:30-ի սահմաններում օձի խայթոցով հոսպիտալացվել է Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակիչ 14-ամյա Կարեն Գրիգորյանը:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման՝ Կ.Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է։









































