Հուլիսի 19-ին, ժամը 02:00-ին, «շտապօգնության» կայանից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ հուլիսի 18-ին, ժամը 22:20-ի սահմաններում, Ամիրյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա Նարե և 25-ամյա Անի Ա.-երին, պատճառել մարմնական վնասվածքներ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Աղջիկներին, իրենց բնակարանում, «շտապօգնության» բրիգադի կողմից ցույց է տրվել բուժօգնություն:
Կատարվում է քննություն:









































