Новости – Армения միջազգային լրատվական գործակալության հաղորդմամբ՝
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Տեր-տեր քաղաքի ուղղությամբ իրականացված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի։ Այս մասին հաղորդել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դիտարկումն իրականացվել է ԼՂՀ իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Հակառակ կողմից դիտարկումն անցկացրել են ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», – նշված է տեղեկատվության մեջ:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։