Monday, 03 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Դավադրություն լեգենդար մարզիկների դեմ. Ովքե՞ր են Ջուլֆալակյաններին դուրս մղում հավաքականից

Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ հայկական սպորտում հերթական սկանդալն է հասունանում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ հավաքականի մարզիչները ապօրինի որոշում են կայացրել օլիմպիադա մեկնող մարզիկների ընտրության հարցում։

Մասնավորապես, 77 քաշային կարգում հավաքականի մարզիչները ընդգրկել են Կարապետ Չալյանին։ Այս որոշումը մարզչական շտաբը պարզաբանում է Չալյանի օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու փաստով, ինչպես նաև նրա արժանիքներով։ «Ինչքա՞ն կարելի է ապացուցել, որ Չալյանն ուժեղ է»,- նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել էր հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։

Արսեն Ջուլֆալակյանն իր հերթին այսօր հայտարարել է. «Մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել՝ մարզասերները գիտեն…)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ, և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով: Ստացվում է` ձևավորվել է մարզչական մի խումբ, որը, զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով (սրա մասին՝ ասուլիսին), ասում և անում է այն, ինչ ուզում է, և ոչ մեկը չի խառնվում այդ որոշումներին՝ չցանկանալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը և կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։

Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով, կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները: Հարց է առաջանում. եթե անշահախնդիր են, օբյեկտիվ և վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչո՞ւ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչո՞ւ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան, և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի: Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է, և անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն և այլն…)՝ ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել՝ ո՞ւր են շտապում՝ կիսատ թիմի կազմ հայտնելով։ Ինչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն..

Կրկնում եմ՝ սա կոպտագույն խախտում է և ուղղակի այլանդակ պահվածքի դրսևորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ։ Եվ կասկած անգամ չունեմ, որ սա հատուկ արվում է իմ դեմ, քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցածս հաջողությունների հետ։ Երբ էլ ուրիշ ճար չունեն հաղթարշավդ կանգնեցնելու, դիմում են հնարավոր բոլոր անարդար մեթոդներին։ Այսինքն՝ ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր, միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա, ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի։ Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաև հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, և ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնելու մեր երկիրը Տոկիո-2020-ին»:

Արսեն Ջուլֆալակյանի շուրջ ստեղծված իրավիճակը գուցե այնքան մտահոգիչ չէր լինի, եթե չլինեին ավելի վաղ տեղի ունեցած աղմկահարույց երևույթները։ Անցյալ տարվա օգոստոսին հրաժարական էր տվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, լեգենդար մարզիկ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի հայրը։ Վերջինս մեր ազգային հավաքականը գլխավորում էր 1999 թվականից։ 20 տարվա ընթացքում նրա գլխավորությամբ մեր ըմբիշները դարձել են Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին Օլիմպիական խաղերի չեմպիոն էր ունեցել։ Ռիոյում Հայաստանի հիմնը հնչեց Արթուր Ալեքսանյանի պատվին։

Անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզչի օրոք մեր երկիրը 7 անգամ նվաճել է աշխարհի և 14 անգամ՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ: Գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Լևոն Ջուլֆալակյանը մասնավորապես ասել էր. «Աշխատանքային 20 տարվա ընթացքում խնդիր չեմ ունեցել ո՛չ սպորտի նախարարության, ո՛չ ըմբշամարտի ֆեդերացիայի և ոչ էլ Օլիմպիական կոմիտեի հետ: Երեք ղեկավար կողմն էլ դեմ է եղել իմ որոշմանը: Հիմնական պատճառը հավաքականում վերջին ամիսներին տեղի ունեցող տարաձայնություններն են: Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, հավաքի ուսումնամարզական պլանն ու մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ»։

Ջուլֆալակյանի հրաժարականից արդեն անցել է արդեն 6 ամիս, սակայն այս մարզաձևի ներկայացուցիչների կողմից այդպես էլ չեն հնչել գնահատականներ և պարզաբանումներ ազգային թիմի գլխավոր մարզչի շեշտադրումների վերաբերյալ: Հայկական սպորտի լեգենդար մարզիկներից և մարզիչներից մեկը հայտարարել էր կազմակերպված դավադրության մասին, բայց… Նման հայտարարությունը պահանջում էր ոչ միայն անհապաղ արձագանք, այլև համապատասխան քայլեր՝ իրավիճակը շտկելու համար:

Արդյոք ազգային թիմին պե՞տք են մարզիկներ, որոնք ունակ են գլխավոր մարզչի դեմ դավադրություն կազմակերպելու: Արդյոք ազգային հավաքականին պե՞տք են մարզիկներ, որոնք այն աստիճան են չափն անցել, որ փորձում են գլխավոր մարզչին թելադրել՝ ինչ անել: Ովքե՞ր են այդ ըմբիշները: Հասարակությունը պետք է իմանա այդ մարզիկների անունները: Ջուլֆալակյանը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ և խոհեմություն, անուններ չէր տա, բայց դա չի նշանակում, որ ստոր արարք նախաձեռնողները պետք է անհայտ մնան: Մի՞թե այդ մարզիկները պետք է առաջիկայում մեր երկիրը ներկայացնեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, առավել ևս՝ Օլիմպիական խաղերում:

Տպավորությունն այնպիսին է, որ Ջուլֆալակյանի հրաժարականը, մեղմ ասած, այնքան էլ չէր մտահոգել սպորտային գերատեսչություններին, մասնավորապես՝ ՀԱՕԿ-ին: Ո՞ւմ էր ձեռնտու Ջուլֆալակյանի հրաժարականը: Այս հարցի պատասխանը, կարծում ենք, կստանանք մոտ ապագայում։

Վերջին զարգացումները և մասնավորապես Արսեն Ջուլֆալակյանին օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելը խոսում են այն մասին, որ լեգենդար մարզիկների նկատմամբ իսկապես տեղի է ունենում դավադրություն։ Օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնում, և անհրաժեշտ է, որ տեղի ունեցող տհաճ երևույթները բացահայտվեն և համապատասխան գնահատական տրվի դրանց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում