Ամերիկյան կինոակադեմիայի թվիթերյան էջում հրապարակել են «Օսկարի» դափնեկիրների ցուցակը: Որոշ ժամանակ անց գրառումը հեռացրել են՝ այն սխալ անվանելով: Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր գտել են, որ ակադեմիան ժամանակից շուտ անվանել է հաղթողներին:
Հունվարի 4-ին Twitter-ում «Օսկարի իմ կանխատեսումները» խորագրի ներքո հրապարակվել է հաղթողների ցուցակի լուսանկարը: Ավելի ուշ, այնտեղ ևս մեկ գրառում է տեղադրվել, որում նշվել է, որ ակադեմիան «երկրպագուներին առաջարկել է կիսվել իրենց կանխատեսումներով», բայց «Twitter-ի հետ կապված փոքրիկ միջադեպի պատճառով տպավորություն է ստեղծվել, որ դա մեր կանխատեսումներն են»:
Ըստ կանխատեսումների, «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում կհաղթի Պոն Չժուն Հոի «Պարազիտները», «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ «Ջոջո նապաստակը»: Սեմ Մենդեսը «1917» ֆիլմի համար կճանաչվի լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան կճանաչվի Խոակին Ֆենիքսը, իսկ լավագույն դերասանուհի՝ Ռենե Զելվեգերը:
not the academy tweeting their own "predictions" for the oscars… pic.twitter.com/y63acMGQvk
— alina (@loversinfilm) February 4, 2020