Իտալական Spallanzani ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականներին հաջողվել է մեկուսացնել կորոնավիրուսը, ինչը կօգնի դրա դեմ պատվաստանյութի մշակման հարցում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցային:
Նախարարը պարզաբանել է, որ վիրուսի մեկուսացումը մեծ հնարավորություններ է տալիս դրա ուսումնասիրության, ինչպես նաև ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես կանխել դրա տարածումը:
Սպերանցան նշել է, որ այս հայտնագործությունը «հասանելի կլինի միջազգային հանրությանը»:
2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի 2019-nCoV նոր տեսակն է:










































